3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նույնպես Հանրապետության հրապարակից մասնակցելու է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչմանը նվիրված ամենամյա Ջահերով երթին, լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Երթն այս տարի անցկացվելու է «Տեր ենք Արցախին» կարգախոսով:
Հիշեցնենք, ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից տեղեկացրել էին, որ վերջինս ևս մասնակցելու է Ջահերով երթին: