Այսօր անգլերենի օրն է․ ապրիլի 23-ն ավանդաբար համարվել է նաև Շեքսպիրի և՛ ծննդյան, և՛ մահվան օրը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
«Աշխարհում անգլերեն է խոսում ավելի քան 1,75 միլիարդ մարդ։ Ամեն տարի ավելի ու ավելի շատ մարդիկ, որոնց մայրենի լեզուն անգլերենը չէ, միմյանց հետ շփվելու համար օգտագործում են անգլերենը։ Ուրախությամբ ուզում ենք փաստել, որ Հայաստանում ևս մեծանում է անգլերենը որպես օտար լեզու սովորողների թիվը։
Մեր հայ բարեկամների խնդրանքով անցած տարի սեպտեմբերին մենք մշակեցինք ու մեր հետևորդներին ներկայացրեցինք խոսակցական անգլերենի վիրտուալ դասերի շարք, որոնք վարում էր դասախոս Լիլիթ Տերմենջյանը։ Դասերից յուրաքանչյուրին մասնակցում էր նաև լեզվակիր, այդ թվում՝ դեսպան Թրեյսին ։ Տեսադասերի և ուղիղ միացմամբ ընթացած քննարկումներում դիտարկվել են ողջույնի ու հրաժեշտի ձևերը, դեսից դենից զրուցելը, խոսքի գրագետ կառուցումը, հայախոսներին բնորոշ սխալները և մի շարք այլ թեմաներ»,-նշվում է հայտարարության մեջ։