Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ապրիլի 19-ին որոշում է ստորագրել, որի համաձայն պաշտոնից ազատվել է Թիվ 4 պոլիկլինիկայի տնօրենը։
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 88-րդ հոդվածի 5-րդ մասովև հիմք ընդունելով Վարդան Հովհաննիսյանի հետ 2015 թվականի հոկտեմբերի 29-ին կնքված աշխատանքային պայմանագրի 2-րդ գլխի 2.2 կետը՝
1. Վարդան Հովհաննիսյանին՝ 2022 թվականի ապրիլի 19-ից, ազատել «Թիվ
4 պոլիկլինիկա» պոլիկլինիկա փակ բաժնետիրական ընկերության տնօրենի
պաշտոնից:
2. «Թիվ 4 պոլիկլինիկա» պոլիկլինիկա փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել ընկերության բուժական գծով տնօրենի տեղակալ Զառա Բաղդասարյանին»: