Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 22-ին որոշում է ընդունել, որի համաձայն Էկոնոմիկայի նախարարն իր տեղակալի հետ կմեկնի Ուզբեկստան։
Որոշման մեջ ասվում է․
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանին 2022 թվականի ապրիլի 24-27-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)՝ «Իննոպրոմ. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու նպատակով։
2. Վահան Քերոբյանի և Ռաֆայել Գևորգյանի՝ Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ) գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»։