Ժողովրդական նկարիչ Ֆերդենանտ Մանուկյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման հանձնաժողով

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 19-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ֆերդենանտ Մանուկյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»:

Հիշեցնենք, որ Հայաստանի նկարիչների միությունից ապրիլի 18-ին հայտնցին, որ մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել