Երևանի ավագանու ապրիլի 19-ի նիստի ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրեց ավագանու նոր անդամներին՝ Էդգար Զաքարյանին և Վարսենիկ Ուզունյանին:
Ելույթով հանդես եկավ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
«Կարծում եմ կկրկնվեմ, բայց կփորձեմ չասել, թե ինչքան եք ստորացնում, ինչքան եք իջեցնում, ինչքան եք նվաստացնում ավագանու համակարգը, անլրջացնում ավագանում դերը: Ես չափազանց մեծ ամոթ եմ զգում այս դագլիճում նստելուց: Միայն կարող եմ ասել, որ շնորհավորում եմ երևանցիներին, դու՛ք պարոն քաղաքապետ, մենք բոլորս արդեն կարող ենք մեր վեշ-մեշոկը հավաքել ու գնալ տուն, որովհետև Երևանն այլևս փրկված է, որովհետև Երևանն ունի Վաքոյի նման կին ավագանու անդամ»,-ասաց Անի Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: