Վրաստանը կքննարկի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորրորդ դեղաչափն ընդունելու հարցը

Վրաստանում իմունականխարգելման խորհուրդը կքննարկի Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորրորդ դեղաչափն ընդունելու հարցը: Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն։

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Գամկղրելիձեն նշել է, որ շուտով կկայանա Իմունականխարգելման խորհրդի նիստը, որտեղ կորոշվի, թե ում և որքան ժամանակ անց պետք է տրվի պատվաստանյութի չորրորդ դեղաչափը։

«Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը պատվաստանյութի չորրորդ չափաբաժնի հետ կապված ուսումնասիրություն է անցկացրել։ Շուտով քննարկում կանցկացնենք` որոշելու համար, թե ում, ինչպես և որքան ժամանակ անց պետք է տրվի չորրորդ դեղաչափը կամ երկրորդ խթանիչը (բուստեր)»,- ասել է Գամկղրելիձեն։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել