«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի հայրենակիցներ, առավոտյան, ինչպես գիտեք, Ազատության հրապարակ են եկել հացադուլ հայտարարած 44 օրյա պատերազմի մասնակից երիտասարդներ:
Ոստիկանության հետ բանակցում եմ, որպեսզի ընդամենը մեկ հովանոց տեղադրենք, որպեսզի տղաները կարողանան կեսօրից ուժեղ արևից պաշտպանվեն: Ցավոք՝ ոստիկանությունը համառորեն մերժում է նույնիսկ հաշվի չառնելով տղերքի առողջությունը:
Հովանոցը մենք կարող ենք տեղադրել օրենքի ուժով և ոստիկանությունը որևէ իրավունք չունի մերժելու մեր օրինական գործողությունները:
Մենք այսպիսի՞ ոստիկանություն ենք երազել»,-նշել է նա: