Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Գրիգորյանի եղբայրը

«Շենգավիթ» Բժշկական Կենտրոնից հայտնում են.

«44-օրյա պատերազմում զոհված Արսեն Գրիգորյանի եղբայրն այսօր տուն է գնում՝ չիմանալով անգամ, որ տանը եղբոր թողած դատարկության ամենամեծ լրացնողն է լինելու:

Ծնողները որդուն Արեն են անվանել, ասում են՝ Արսենը տան միակ զավակն է եղել, հոմա արդեն Արենն է տան միակ երեխան, բայց գուցե ապագայում կրկին բալիկ ունենալու մասին մտածեն:

Ծնողներին այս երջանկությանը հասնելու ճանապարհին օգնել են «Շենգավիթ» ԲԿ-ի Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանը, մանկաբարձ-գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյանը, իսկ փոքրիկի առաջին բժիշկն է նեոնատոլոգ Աննա Այվազյանը:

Արենը ծնվել է 3 կգ 100 գրամ քաշով և 50 սմ հասակով:

«Շենգավիթ» ԲԿ-ն մեծ պատասխանատվությամբ ու սիրով բոլոր որդեկորույս մայրերի կողքին է, նրանց հետ ապրել դժվարությունը, բայց նաեւ օգնել դժվարությունը հատուցել երջանկությամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել