Հացադուլ հայտարարած քաղաքացիների մոտ քիչ առաջ «Շտապ օգնության» մեքենա ժամանեց

Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանի ու Արթուր Ավագյանի մոտ քիչ առաջ «Շտապ օգնության» մեքենա ժամանեց։

Բժիշկն այս պահին չափում է արցախյան վերջին պատերազմի մասնակից երիտասարդների արյան ճնշումը, ստուգում է սրտի աշխատանքը։

Չնայած անժամկետ հացադուլ սկսելու մտադրության մասին Նվերն ու Արթուրը հայտարարել էին երեկ, արդեն այսօր առավոտյան նրանք Ազատության հրապարակում էին, ու լրատվամիջոցներն էլ գրել էին դրա մասին, շտապ օգնության բրիգադ չէր եկել նրանց մոտ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել