Լավ հիշում ենք, թե այս իշխանությունը 2018-ին ինչպես է եկել իշխանության, այնպես որ, անհնարին ոչինչ չկա. Վալերիյ Օսիպյան

Հնարավոր է այսպիսի գործողություններով կանխել հայրենիքի կորուստը, անհնարին ոչինչ չկա, «Ազատության» հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

«Լավ հիշում ենք, թե այս իշխանությունը 2018 թվականին ինչպես է եկել իշխանության, այնպես որ, անհնարին ոչինչ չկա և ոչինչ կորցված չէ», – ասաց նախկին ոստիկանապետը։

Նա կոչ արեց իր ոստիկան գործընկերներին ծառայությունն իրականացնելիս առաջնորդվել միայն օրենքներով և հիշել, որ սխալ հրամաններ կատարողները ուշ թե շուտ պատասխան են տալու։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել