Պատգամավորի որդին ձերբակալվել է․ նրան մեղադրանք է առաջադրվել

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ 27-ամյա Շանթ Բագրատյանը, ձերբակալվել է: Այս մասին Iravaban.net-ին հայտնում են Քննչական կոմիտեից:

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):

Նշվում է, որ խափանման միջոցի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 2-ին՝ ժամը 17:30-18:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք մուտք են գործել Վայք քաղաքի սկզբնամասում գտնվող «Թամսար» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանի աշխատասենյակ և առանց որևէ պահանջ ներկայացնելու՝ ծեծել, իսկ նրանցից մեկը ձեռքին եղած մետաղական ձողով հարվածներ էր հասցրել Վ. Ասատրյանին, ապա՝ դիմել փախուստի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել