Այն, ինչ արեց պարոն Վանեցանը, իսկապես տղամարդու, գեներալի արարք է. Աղվան Վարդանյան

«Երբեք ուշ չի պայքարելու համար։ Երբ դանակը հասնում է ոսկորին, բնական է, որ դրան հաջորդելու են կոնրկրետ գործողություններ, համախմբում»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը։

«Այնպես որ, ուշացած չէ, ով մտածում է, թե ուշացած է, ուրեմն ինքը չի ուզում տեղից շարժվել, չի ուզում մասնակցել։ Իսկ այս ապակենտրոն շարժման նպատակը հնարավորինս մասնակցային դարձնելն է մեր քաղաքացիներին՝ ամեն մեկն իր թաղում, իր գյուղում, իր ընկերական շրջապատում, իր քաղաքական ուժի հետ։ Վստահ եմ, որ առաջիկայում ականտես կլինեք նման բազմաթիվ ակցիաների, որոնց մեկտեղումը օրերի, առավելագույնը շաբաթների հարց է։

Այն, ինչ արեց պարոն Վանեցանը, իսկապես տղամարդու, գեներալի արարք է, սկիզբ դրեց, որը շարունակություն կունենա բազմաթիվ ուղղություններով, բազմաթիվ կենտրոնների միջոցով։

Նպատակը՝ Հայաստանը մաքրել այս խմբակից, Հայաստանը մաքրել Նիկոլից։ Մի ժամանակ փողոցները լցված էին «դուխով» գլխարկներով, Նիկոլի պատկերով շապիկներով, բազմաթիվ այլ ատրիբուտներով, որոնք Նիկոլ էին փառաբանում։ Առաջարկում եմ մեր քաղաքացիներին, նրանց, ովքեր հասկանում են, թե «նիկոլ» շաբլոնն ինչ է բերել այս երկրի գլխին, իրենց տներում թափված «դուխով» գլխարկները, շապիկները, օղու շշերը, բերեն Ազատության հրապարակ, կուտակեն մի տեղ և Հայաստանը մաքրենք այդ աղբից», – ասաց Աղվան Վարդանյանը։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել