Չեղարկվում է զենք ձեռք բերելու համար նախատեսված պարտադիր պահանջը․ Վիլեն Գաբրիելյանը նոր նախագծի է շրջանառության մեջ դրել

Եկել եմ շատ կարևոր լուրի մասին զեկուցեմ, առ այն, որ պաշտոնապես շրջանառության մեջ եմ դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագիծը։ Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

«Նախագծով՝

✅Սահմանվում է քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը՝ 21 տարեկան:
✅ Չեղարկվում է զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը։
✅ Չեղարկվում է ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը:
✅ Սահմանվում է զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը:
✅Չեղարկվում է փամփուշտների քանակի սահմանափակումը:
✅ Հստակեցվում են զենքի տեսակները:
✅ Սահմանվում են հրաձգարանների չափանիշները:
✅ Զենք ձեռք բերելու, պահելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) թույլտվության ժամկետը սահմանվելու է 10 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն։
✅ Զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առևտրի լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվելու է 5 տարի՝ նախկին 3 տարվա փոխարեն:
✅ Թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ նախկին 5 միավորի փոխարեն։
✅ Զենքի հավաքածուներ կազմելու թույլտվությունը դառնում է անժամկետ։

Սույն նախագիծը ուժի մեջ կմտնի ընդունվելուց հետո՝ 3 ամիս անց։

Շնորհակալություն ուշադրության համար:

Շարունակելի…»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել