«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով երեկ Ազատության հրապարակում հայտարարել է անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին ու գիշերել հրապարակում, լրագրողների հետ զրույցում ասաց, որ գիշերը հանգիստ է անցել, խոչընդոտներ չեն եղել. «Պայմաններն իրականում բարդ են, չեն թողնում ոչ տաքացուցիչներ լինեն, ոչ կրակ վառել, ոչ վրան դնել, բայց մենք գիտենք` ինչ ենք անում, ուր ենք եկել և ինչքան ենք մնալու»:
Հարցին՝ ի՞նչ պատճառաբանությամբ ոստիկանները չեն թողել վրաններ տեղադրել, Վանեցյանը պատասխանեց. «Իրենց վախով, իրենք ուղղակի վախենում են, որ շարժումը շատ ավելի արագ թափ կհավաքի»։
Արթուր Վանեցյանը դիմեց նաև քաղաքացիներին. «Մենք այստեղ ենք և բոլորին սպասում ենք Ազատության հրապարակում։ Եկեք Ազատության հրապարակ, ասեք ձեր խոսքը, ցույց տվեք ձեր վերաբերմունքը»։