«Սպասեք, կտեսնեք». Արամ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի` ակցիային միանալու մասին

«Գործողությունների մանրամասների հստակ ծրագիրը առաջիկայում կներկայացվի: Այդ իմաստով մեր քաղաքացիներին կխնդրեմ փոքր ինչ համբերել: Սա այնպիսի ժամանակ է, որ մեր գործողությունները պետք է լինեն հստակ ծրագրավորված և համախմբված և մենք հենց այդպես էլ տրամադրված ենք»,-այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, Ազատության հրապարակից լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Նրա խոսքով՝ դա գործողությունների լուրջ ծրագիր է լինելու և կարծում է, որ հայրենակիցների մեծ խումբը, որոնք ունեն վերապահումներ և հիասթափված են, այդ իրավիճակից դուրս են գալու:

«Շատ ուրախ եմ, ուրախ տրամադրության նշույլներ եմ տեսնում, չնայած նրան, որ մենք գտնվում ենք չափազանց ծանր իրավիճակում, բայց մեր հայրենակիցների տրամադրությունն էլ պետք է այնպիսին լինի, որ մենք այս իրավիճակից դուրս ենք գալու , համոզված եմ, որ դուրս ենք գալու և այսպիսի օրակարգեր, որ մենք տեսնում ենք՝ Հայաստանի Հանրապետության կզած քաղաքականությունը տեղ չունի մեր օրակարգում»,-նշեց պատգամավորը:

Նա նշեց, որ այն հայրենակիցները, որնք անտարբեր են, մասնակից կդառնան իրենց ակցիաների, երբ տեսնեն այն գործողությունները, որոնք կիրականացվեն:

«Ամեն մի հնարավորություն պետք է օգտագործել մեր հայրենակիցներին ստեղծված իրավիճակի լուրջությունը փոխանվելու:

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է մասնակցել ակցիաներին, նա ասաց՝ սպասեք փոքր ինչ, կտեսնեք:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել