Երկու հայորդիներ դիմել են ծայրահեղ քայլի. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկու հայորդիներ` Նվերն ու Արթուրը այսօր վաղ առավոտից դիմել են ծայրահեղ քայլի` Ազատության հրապարակում նստել են հացադուլի։ Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը, ովքեր 44-օրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ ընկերներ են կորցրել։ Տղաներն այս քայլը համարում են համարժեք արձագանք ստեղծված իրավիճակին։ Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը։

Հրապարակում ենք: Տղաների հետ շփվելու հնարավորություն կա և լինելու է: Մեկ հորդորով իհարկե չեմ բավարարվի:

Մենք դեռ մեծ ճանապարհ ունենք անցնելու»:

Հիշեցնենք, որ ավել վաղ 44-օրյա պատերազմի մասնակից, պահեստազորի ավագ լեյտենանատ Նվեր Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Ես և Արթուր Ավագյանը՝ չլինելով կուսակցականապես և ֆինանսապես մոտիվացված,

առանց իշխանական և կարգավիճակային շարժառիթների,

որպես Անկախության սերնդի ներկայացուցիչներ.

հայտարարում ենք անժամկետ հացադուլ և առավոտյան ժամը 09։00-ից լինելու ենք Ազատության հրապարակում։

Հացադուլի նպատակը մեր սերնդի ներկայացուցիչների ուշադրության սևեռումն է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ՝ գործնական քայլերի կատարման ուղղորդումը։

Քայլը ծայրահեղական է, ինքնաբուխ, բայց համարժեք իրավիճակին։

Այն կոչ է, ծառայելու օրինակ։

Մեր լավ և ազնիվ ընկերներ, հարազատներ, բարին կամեցողներ կարող եք միանալ մեզ ցանկացած՝ ձեր հնարավորությունների սահմանների կարգավիճակով։

Արցախում ապրում են մեզ պես և մեզնից ուժեղ մարդիկ, ընտանիքներ, երեխաներ՝ հայրենակիցներ։ Հիմա ոչինչ չանելը հավասար է ուրացման։

Կամքը ուժ է։ Երիտասարդությունը կարգավիճակ։

Եկե՛ք միավորենք անհրաժեշտը, որովհետև «թշնամին նույն թշնամին է…, մենք էլ՝ նույն մենք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել