Ինչ անում է Վանեցյանը՝ ճիշտ է անում, լավ է անում. Իշխան Սաղաթելյան

«Ինչ անում է Վանեցյանը՝ ճիշտ է անում, լավ է անում։ Բոլոր նրանք, ում համար թանկ է մեր հայրենիքը, յուրովի, ամեն մեկը ձևակերպելու է իր բողոքի ակցիան։ Բոլորս ունենք մեկ նպատակ, մեկ օրակարգ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նա ընդգծել է, որ պայքարը լինելու է ապակենտրոն, ցանցային, բոլոր իրական ուժերը մասնակցություն ունենալու են։ Սաղաթելյանի խոսքով՝ յուրաքանչյուր ընդդիմադիր քաղաքական ուժ ինքն է որոշում իր բողոքի ակցիաները և բողոքի ձայնն ինչպես բարձրացնել։

«Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժն ունի ծրագիր՝ սկզբից մինչև վերջ, այդ մասին կհայտարարենք, կանենք ու բոլորը կտեսնեն ժողովրդի իրական ուժը։ Այդ ամեն ինչը անելու ենք մեր ժողովրդի մասնակցությամբ։

Արթուր Վանեցյանն այսպես է որոշել։ Արթուր Վանեցյանը հիմա ինչ անում է, ճիշտ է անում, ողջունում ենք, մենք իր հետ ենք։

Պայքարը մեկնարկած է։ Այս պայքարը ունենալու է հաղթական ավարտ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով, այս պայքարն ունի տրամաբանություն, քայլերի հերթականություն։

«Այստեղ մարդիկ չեն հավաքվել որևէ մեկին իշխանության բերելու համար, այլ այս մարդիկ դուրս են եկել փողոց հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն իրենց երեխաների, ծնողների, քույրերի։

Հանուն Հայաստանի ու Արցախի հայ մարդը պետք է դուրս գա պայքարի ու, վստահեցնում եմ, որ այս իշխանությունը երկար կյանք չունի, մենք առնվազն դրա համար ամեն ինչ անելու ենք»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել