Հայտարարում ենք անժամկետ հացադուլ. 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյան

44-օրյա պատերազմի մասնակից, պահեստազորի ավագ լեյտենանատ Նվեր Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես և Արթուր Ավագյանը՝ չլինելով կուսակցականապես և ֆինանսապես մոտիվացված,

առանց իշխանական և կարգավիճակային շարժառիթների,

որպես Անկախության սերնդի ներկայացուցիչներ.

հայտարարում ենք անժամկետ հացադուլ և առավոտյան ժամը 09։00-ից լինելու ենք Ազատության հրապարակում։

Հացադուլի նպատակը մեր սերնդի ներկայացուցիչների ուշադրության սևեռումն է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ՝ գործնական քայլերի կատարման ուղղորդումը։

Քայլը ծայրահեղական է, ինքնաբուխ, բայց համարժեք իրավիճակին։

Այն կոչ է, ծառայելու օրինակ։

Մեր լավ և ազնիվ ընկերներ, հարազատներ, բարին կամեցողներ կարող եք միանալ մեզ ցանկացած՝ ձեր հնարավորությունների սահմանների կարգավիճակով։

Արցախում ապրում են մեզ պես և մեզնից ուժեղ մարդիկ, ընտանիքներ, երեխաներ՝ հայրենակիցներ։ Հիմա ոչինչ չանելը հավասար է ուրացման։

Կամքը ուժ է։ Երիտասարդությունը կարգավիճակ։

Եկե՛ք միավորենք անհրաժեշտը, որովհետև «թշնամին նույն թշնամին է…, մենք էլ՝ նույն մենք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել