Ուզում եմ հարց տալ ՀՀ քաղաքացուն՝ արդյոք իրեն դու՞ր է գալիս այս իրավիճակը. Սեյրան Օհանյան

Յուրաքանչյուր հայի պարտականությունն է միանալ այս պայքարին, դիմադրել, թույլ չտալ, որ այս իշխանությունները կուրորեն Հայաստանը մտցնեն թուրք-ադրբեջանական խաբկանքի, խորամանկության մեջ և Արցախը տանեն հայաթափման, ադրբեջանականացման, Հայաստանը տանեն թրքացման: Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարել է Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա ընդգծել է՝ ոչ ոք Նիկոլ Փաշինյանին մանդատ չի տվել՝ միայնակ որոշելու Արցախի ճակատագիրը, իսկ Փաշինյանի թրքանպաստ քաղաքականության դեմ բողոքի, դիմադրության շարժմանը բոլորը պետք է մասնակից լինեն։

«Շարժմանը պետք է մասնակից լինենք բոլորս։ Ուզում եմ հարց տալ ՀՀ քաղաքացուն՝ արդյոք իրեն դու՞ր է գալիս այս իրավիճակը, երբ ՀՀ կառավարության ղեկավարը ստում է և կուրորեն տրվում թուրք-ադրբեջանական խաբկանքին, գումարած դրան՝ ամեն ինչ անում են, որ ժողովուրդը վախեցած լինի՝ այն դեպքում, երբ առաջին հերթին հենց ինքը՝ Փաշինյանն է վախեցած։ Որպեսզի երկիրն այս վիճակից դուրս գա, պետք է ժողովրդին համախմբել։ Այս շարժումը մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի, մեկ օրվա, մեկ ամսվա շարժում չէ․ պետք է համախմբվել բոլոր ուժերով։ Շարժմանը պետք է մասնակից լինենք բոլորս»,- շեշտեց Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։

Հրապարակից բերման է ենթարկվել 4 անձ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել