Քիչ առաջ 85-ամյա Գուրգեն Մելիքյանը մեզ հետ միասին, ուս ուսի կռվում էր ոստիկանների հետ․ Արթուր Վանեցյան

Վստահ եմ՝ Գուրգեն Մելիքյանին ներկայացնելու կարիք չկա. ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Սերունդներ է կրթել ու իր ամենօրյա վարքագծով բարձր պահել մեր մեջ իրական ազգային արժեքները: Իսկ քիչ առաջ 85 ամյա Գուրգեն Մելիքյանը մեզ հետ միասին, ուս ուսի կռվում էր ոստիկանների հետ:

Սիրելի հայրենակիցներ, վեր կացեք և եկեք հրապարակ: Մեր գործն արդար է: Մենք պետք է կասեցնենք օրվա իշխանությունների այս կործանարար ընթացքը»,-գրել է նա ու կից լուսանկար հրապարակել։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն էl ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ոստիկանությունը` ուժ կիրառելով ձերբակալել է Ազատության հրապարակում խաղաղ ակցիա իրականացնող 5 անձանց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել