Արթուր Վանեցյանի կոչ-հորդորից հետո օպերայի հրապարակում եմ։ Այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այս ընթացքում մեծ թվով քաղաքացիների հետ եմ հանդիպել, բովանդակային զրույցներ ունեցել։
Բոլորի մտահոգությունները տարբեր ձևակերպումներով նույնն է՝ ինչպե՞ս հեռացնել այս իշխանություններին, ինչպե՞ս կանխել Արցախի և Հայաստանի անկումը։
Ճանապարհը մեկն է՝ մի կողմ թողնել նեղ անձնական շահերը և որքան հնարավոր է արագ համախմբվել մեկ ընդհանուր նպատակի շուրջ։
Հ.Գ. Ոստիկանական համազգեստով մի խումբ անհասկանալի դեմքեր փորձում էին ինձ բերման ենթարկել, երբ փորձում էի պաշտպանել մեր մի քանի քաղաքացու՝ ոստիկանական ուժի ապօրինի կիրառումից»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն էր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ոստիկանությունը ուժ կիրառելով ձերբակալել է Ազատության հրապարակում խաղաղ ակցիա իրականացնող 5 անձանց: