Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ակնհայտ է, որ հրապարակի «փրկիչներով» պետք է զբաղվի ոչ թե ոստիկանությունը, այլ հակահետախուզությունը»:
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին, քաղաքացիներին հրավիրեց հրապարակ։
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն էր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ոստիկանությունը ուժ կիրառելով ձերբակալել է Ազատության հրապարակում խաղաղ ակցիա իրականացնող 5 անձանց: