Եռաբլուրից գողություն են կատարել․ 44-օրյա պատերազմում զոհվածի մայրը ահազանգում է

Եռաբլուրում գողություն է տեղի ունեցել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է 44-օրյա պատերազմի զոհված հերոսներից Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը:

«Ես չգիտեմ ինչ բառով դիմեմ Եռաբլուրի գողերին, լավ դուք խիղճ ունե՞ք, ոնց կարելիա գիշերը մեքենայով գալ կանգնել ու սրբել տանել ամեն ինչ անգամ խաղալիքներ, ու շատ լավա եղել, որ ծեծ եք կերել ու էն բանից հետaո,որ մուննաթ եք եկել թե բա «կարողա սոված մեռնեմ»։ Տո պիտի սատկեիր, բայց նման բան չանեիր ու էն էլ ընտանիքով»,-գրել է նա՝ նշելով, որ ինքը դեմ չէ, եթե կոնֆետ են վերցնում, բայց նպատակային թալանն անընդունելի է։

«Խնդրում եմ` չասեք դրածա թող տանեն, էտքանը լավ հասկանում ենք, բայց դա օգտվել չի, դա գողություն է սրբավայրից»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել