Ընդդիմության գործողությունները մանկամտություն և սադրանք են։ Քանի որ ընդդիմությունն ասելիք չունի, անիմաստ և անկանոն շարժումներ է անում։ Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:
«Արցախի դրոշը մինչ այժմ էլ բազմաթիվ տեղեր անհատների կամ կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղադրվել և ծածանվել է, բայց դրա մասին ոչ մեկ հրապարակային հայտարարություններ, ֆեսյբուքյան գրառումներ կամ ճառեր չի ասել։
Երբ Արցախի հարցը դադարի լինել ներքաղաքական մրցակցության առարկա, այն ժամանակ հնարավոր կլինի հասնել կարգավորման»,- ասել է նա։