Ապրիլի 18-ին` ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Գործարկվելու է բնակավայրի շչակը:
ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։