Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ապրիլի 14-ին իր խորհրդականին պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել, որում մասնավորապես ասվում է․
«Սամվել Նավասարդյանին 2022 թվականի ապրիլի 14-ից ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի խորհրդականի պաշտոնից։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնին՝ կատարել որոշումից բխող ՀՀ օրենսդրությամբ սահմանված գործառույթները»։