Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասյօր՝ ապրիլի 13-ին, որոշում է  ստորագրել, որով ստեղծվել է «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի նախապատրաստման, կազմակերպման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը։

Կազմում կընդգրկվեն՝

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ),

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ,

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (Ն. Մանուկյան),

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (Վ. Հովհաննիսյան),

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ (Ռ. Խաչատրյան),

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ (Ն. Պետրոսյան),

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (Շ. Ներսիսյան),

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ),

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ,

ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետի տեղակալ,

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական (Ս. Հովհաննիսյան),

ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության փորձագետ (Ա. Անդրիասյան),

ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ,

ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել