Սա աննախադեպ է, ռուս խաղաղապահներին հանձնված է պատգամավորների ցուցակը․ Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հրատապ

Ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ արգելվում է։

Այս պահին ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Արցախ։

Սա աննախադեպ է՝ արգելել ՀՀ քաղաքացի պատգամավորների մուտքը Արցախ։

Ռուս խաղաղապահներին հանձնված է պատգամավորների ցուցակը, որոնք հիմա Աղավնոյի անցակետում են եւ որեւէ բացատրություն, թե ինչո՞ւ նրանք չեն կարող մուտք գործել Արցախ՝ չի տրվում ո՛չ խաղաղապահների եւ ո՛չ էլ Արցախի իշխանությունների կողմից։

Եզրակացությունը մեկն է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների համերաշխ համագործակցությամբ՝ սկսված է Արցախի մեկուսացման եւ հայաթափման հանցավոր գործընթացը։

Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ղեկավարները այս պահին Աղավնոյի անցակետում են՝ Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների հետ»։

Ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ թույլ չեն տալիս իրենց մուտքն Արցախ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել