Թույլ չեն տալիս մեր մուտքն Արցախ․ Իշխան Սաղաթելյան

Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ,

Այս պահին տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը։ Վերջիններս շատ արագ և միաժամանակ արձագանքեցին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը, որ մեկնում ենք Արցախ և անցակետին փոխանցեցին Արցախ մեկնող քաղաքական գործիչների անունները՝ պահանջելով թույլ չտալ մեր մուտքը Արցախ։

Բացահայտվեց Արցախը մեկուսացնելու, այնուհետև հայաթափելու դավադիր գործարքի հերթական փաստը:
Հատկանշական է, որ մեր այցի հետ կապված Ադրբեջանի և ՀՀ օրվա իշխանությունների արձագանքը նույնական էր և փոխլրացնող:

Տեղեկացնեմ, որ Արցախի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ մեր հանդիպումն ամեն դեպքում կայացավ՝ Աղավնոյի անցակետում:

Մենք միասնական ու վճռական ենք Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող քաղաքականությունը վիժեցնելու և մեր երկրի շահերին տեր կանգնելու հարցում»

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընդդիմությունն այս շաբաթ չի մասնակցելու նիստերին ու մեկնելու է Արցախ։

«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ խորհրդարանական ընդդիմությունը՝ հիմք ընդունելով Ազգային ժողովի կանոնակարգը, հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին և քվեարկություններին, մեկնում ենք Արցախ և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ մարզեր՝ որպես շարունակություն մեր հայրենակիցների հետ անմիջական շփման, լինելու ենք այնտեղ, որտեղ այսօր մեր երկրի առաջնահերթ օրակարգն է»,-հայտարարեց Սեյրան Օհանյանը։

Նա Արցախի դրշոը տեղադրեց Ազգային ժողովի ամբիոնի վրա՝ նշելով․ «Պաշտապնելով Արցախը՝ պաշտպանում ենք Հայաստանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել