Հանրապետության հրապարակում Արցախից տեղահանվածները բողոքի ակցիա են իրականացնում:
«Հենա տեսնում եք ինչ է կատարվում Հայաստանում, ինչ է կատարվում Արցախում: Միջազգային հանրությունն ընդհանրապես չի արձագանքում, բայց համենայնդեպս էլի մեկ անգամ դիմելու ենք ՄԱԿ-ին՝ Արցախի Հանրապետության կարգավիճակի մասով: Այսօր արդեն կարելի է ասել՝ Հայաստանի Հանրապետությունը ձեռքերը թափ ա տվել Արցախից: Ոչ ոք էլ չի խոսում, թե ինչ է լինելու ժողովրդի վիճակը»,-ասաց տեղահանվածներից մեկն, ով ապրում է ՀՀ-ում:
Նրա խոսքով՝ իրենք հույսները կտրել են Հայաստանից և մտավախություն կա, որ Արցախից տեղահանվածների թիվը մեծանալու է՝ հաշվի առնելով, այն փաստը, որ Փառուխ գյուղի կանայք և երեխաները վերջին օրերին տեղահանվեցին:
«Նստացույց ենք անելու, նստացույցով ենք փորձելու մեր ձայնը բարձրացնենք: Հայաստանի Հանրապետության մեր վարչապետը պարտված է ու իրեն էլ պահում է պարտվածի դերում, ինչ թուղթ տալիս են՝ ստորագրում է, ի՞նչ ակնկալիք ունենամ, չգիտեմ»,-ասաց նա: