Ապրիլի 6-ին, ժամը 08։15-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 10։30-ին հայտնաբերվել է քաղաքացի Է․ Փ․-ի դին․ փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին, ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ քաղաքացին (Է․ Փ․, ծնված 1978 թ․) կամրջից նետվել է Աճանան գետը։
Փրկարարները գետի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ․ մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։
Ապրիլի 4-ին, ժամը 09։25-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 19։42-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք։
Ապրիլի 5-ին, ժամը 07։15-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով Աճանան գետի մոտակայք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 19։20-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Կապանի բաժնի 30 աշխատակից և 10 քաղաքացի: