Բրյուսելյան հանդիպումով մտահոգված՝ Երևանում հանդիպել եմ պաշտոնյաների հետ. պետք է պահպանել քաղաքական «դուխն» ու ոգին, որը կա. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ԱԺ արտահերթ նիստում առաջարկել է ծափահարել Հայաստանում ու Արցախում հանուն Արցախի փողոց դուրս եկած քաղաքացիներին։

«Եթե այլ որակ կա այստեղ, որն ավելի է մտահոգված Արցախով, խնդրեմ, բոլորդ իրավունք ունեք անվստահություն հայտնելու Արցախի ԱԺ նախագահին», – հայտարարել է Թովմասյանը։

Նա, մտահոգված լինելով Բյուսելում այսօր նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումով, հանդիպել է Երևանում պաշտոնատար անձանց հետ, բայց մանրամասները կհայտնի փակ ձևաչափով։

«Հինգ կետը չենք քննարկել, որովհետև ես էլ ունեմ իմ հինգ կետը։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատի, պետք է պահպանել քաղաքական «դուխն» ու ոգին, որը կա», – ասել է Արցախի ԱԺ նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել