Ընդդիմության հանրահավաքը դասախոսություն էր փարիսեցիության մասին. Արսեն Թորոսյան

Ընդդիմության հանրահավաքում որևէ նոր բան չգտա, լսեցի այն թեզերը, որ հաճախ ենք լսում ընդդիմադիրներից ԱԺ-ում։ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման Ժամանակ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Թորոսյան։

«Նոու-հաուն բաց թողեցի երևի, որովհետև թեզերը մեծամասամբ ջախջախված են քաղաքական երկխոսության մեջ։ Հանրահավաքը կարծես դասախոսություն լիներ փարիսեցիության մասին։ Երբ որ ասում ես այն, ինչ որ չես անում և անում ես այն, ինչ որ չես ասում։

Ամբողջությամբ աղճատված իրականությունն էր ներկայացվում։ Նույնիսկ ապրիլյան պատերազմն էր ներկայացվում որպես հաղթական, երբ մենք կրկին կորուստներ էինք ունեցել։ Բայց կարծում եմ մեր ժողովուրդը այդ ամեն ինչը շատ լավ հասկանում է»,-նշել է Թորոսյանը։

Ըստ նրա հանրահավաքը ինչ որ բեկումնային իրադարձություն չէր Հայաստանի ներքաղաքական կյանքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել