ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե ինչպես կավարտվի հանրահավաքը։
«Հիմա, միասին դուրս ենք գալիս Ֆրանսիական հրապարակ և փակում ենք հրապարակի 4 մուտքերը։ Սա կլինի մեր գործողություն առաջինը նախազգուշական։ Դա տևելու է մեկ ժամ։ Մենք այսօր միասին ֆրանսիական հրապարակի մեջտեղում կզետեղենք Արցախի դրոշը։ Սա իր մեջ ունի խորհուրդ, սա մեր պայքարի սկիզբն է, պայքարում ենք հանուն Արցախի դրոշի, հանուն եռագույնի, հանում մեր միասնության և վաղվա հաղթանակի»,-նշեց նա։
Նա նշեց, որ երթևեկությունը պետք է դադարեցվի և կատարվի դրոշի արարողությունը․ «Սա թող դիտարկեն, որպես մեր բողոքի, անհնազանդության առաջին ակցիա։ Այսօր մեր ձայնը պետք է հասնի աշխարհի բոլոր կենտրոններ, սկսած Բրյուսելից, վերջացրած Անկարայից և Բաքվից։ Միասին դեպի հաղթանակ, Հայաստան՝ ոտքի»։
Մանրամասները՝ տեսանյութում։