Նախորդ անգամ տիկին Տիգրանյանին սիրով հանձնարարել էի կազմակերպել խմբակցության անդամների հավաք իմ հովանավորությամբ, չի արել, դիտողություն եմ անում և սպասում եմ հաջորդ առաջարկին։ Այս մասին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդայանյանը։
Հանձնաժողովի նիստի ավարտին Վարդանյանը, դիմելով իշխող խմբակցության և կառավարության ներկայացուցիչներին, ասաց․
«Առաջարկում եմ, հորդորում եմ այօր ժամը 18:30-ին Ազատության հրապարակում մասնակցել հանրահավաքին, որը, կարծում եմ, առնչվում է ձեզանից յուրաքանչյուրին։ Ես Ձեզ կսպասեմ այնտեղ, կուզեք՝ կոնկրետ տեղ պայմանավորվենք, որ չկորցնենք իրար»,- ասաց Վարդանյանը։