Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության նախկին նախարար Սեյրա Օհանյանը հայտարարություն է տարածել.
«Սիրելի՛ հայրենակիցներ, բարեկամներ, մարտական, ծառայակից, գաղափարակից ընկերներ
Ինչպես պայմանավորվել ենք, հանդիպենք այսօր` ժամը 18։30, Ազատության հրապարակում` ցույց տալու, որ հայ ազգը չի համակերպվել իրեն պարտադրված անընդունելի զիջումների հետ և Արցախը, Հայաստանը պաշտպանելու, իր նախնիների բնօրրանում ապրելու, արարելու կամք, վճռականություն, խիզախություն ունի»։