Արենիի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Արենի համայնքի Ելփին բնակավայրի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ ս/թ.-ի ապրիլի 8-ին, Ելփին բնակավայրում, փրկարարության վարչության կողմից իրականացվելու են «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանքներ:
Գործարկվելու են բնակավայրի շչակները:
Հարգանքով՝ Արենիի համայնքապետարան»: