Մահացել է ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը

Մահացել է ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նրա դուստրը: «Մամաս, մեր բոլորի Կարինե Դանիելյանը այսօր հեռացավ մեզանից…»,-գրել է նա:

Ներկայացնում ենք Կարինե Դանիելյանի կենսագրությունը:

1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի կենսաֆիզիկայի բաժինը։

1971-1974 թվականներին սովորել է ՀԽՍՀ ԳԱ ասպիրանտուրայում։

1994-1996 թվականներին սովորել է ԵՊՀ դոկտորանտուրայում։

1976-1980 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ էքսպերիմենտալ կենսաբանության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։

1980-1985 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ կենսոլորտի հիմնախնդիրների գիտական խորհրդի գիտական քարտուղար։

1985-1990 թվականներին՝ ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Գիտատեխնիկական ինֆորմացիայի ինստիտուտի վարչության պետ։

1990-1991 թվականներին՝ Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ՝ բնապահպանության և առողջապահության գծով։

1991-1994 թվականներին՝ ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարար։

1996 թվականից – ԵՊՀ դոցենտ։

1996 թվականից ցայսօր – «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ։

2009 թվականից առ այսօր – ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

2009 թվականից առ այսօր – ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի անդամ։

2010 թվականից – ԵՊՀ պրոֆեսոր։

2016 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ:

Շուրջ 270 գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել