Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ դատավոր Հենրիկ Դարբինյանի լիազորությունները կդադարեցվեն

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հենրիկ Դարբինյանի լիազորությունները կդադարեցվի:

2022 թվականի ապրիլի 3-ին լրանում է Հենրիկ Դարբինյանի 65 տարին: Ուստի, այդ հիմքով Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ ապրիլի 3-ից Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հենրիկ Ռոբերտի Դարբինյանի լիազորությունները համարել դադարած:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել