Ֆինանսների նախարարը համամիտ չէ Վերահսկիչ պալատի նախագահի դիտարկմանը

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը համամիտ չէ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի այն դիտարկմանը, որ Ֆինանսների նախարարությունը 2012 թվականին վատնել է պետբյուեջի 700 մլրդ դրամը պետական գնումների համար: Այս մասին նա ասաց այսօր Կառավարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ: Ըստ Դավիթ Սարգսյանի` միայն պետական միջոցների հաշվին գնումների ընդհանուր ծավալը կազմել է 262 մլրդ դրամ, միջազգային, գրանտային, վարկային ծրագրերով իրականացվող գնումներն էլ եթե ամբողջացնենք, ապա ապա այդ գումարը կկազմի  445 մլրդ դրամ:

Դավիթ Սարգսյանի խոսքով` գնումների ոլորտում առկա են մի շարք խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ Ֆինանսների նախարարությունն իրականացրել է աշխատանքներ և շարունակում է այդ աշխատանքների իրակացումը:

«Վերջին 8-9 ամիսների ընթացքում կատարվել են մի շարք աշխատանքներ, որոնցից ես առաջինը թվարկեմ գնումների գործընթացում օգտագործվող հրավերների և պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատումը: Այսինքն` երբ որ հայտարարություններ էին հրապարակում գնումների վերաբերյալ, պետական մարմինների այդ հայտարարությունները տարբերվում էին մեկը մյուսից, ստանդարտացված ֆորմատով չէին և շատ դեպքերում առաջանում էին ռիսկներ, որ այդ հայտարարությունները պարունակում են խտրական նորմեր: Նույնը վերաբերում էր նաև պայմանագրերին, որոնք հետագայում կնքվում էին գնման գործընթացներում հաղթող ճանաչված ընկերությունների հետ: Այդ պայմանագրերը տարբեր պետական մարմինների մոտ տարբեր դրույթներ էին պարունակում: Այս երկու կոնցեպտուալ խնդիրների առումով Ֆինանսների նախարարությունն ընդունել է մի շարք օրինակելի պայմանագրերի և հայտարարությունների ձևեր, որպեսզի կանոնակարգվի դաշտը և միասնական, ստանդարտացված մոտեցում լինի այս առումով»,- ասաց ֆինանսների նախարարը:

Վերջինիս խոսքով` խնդիրներից մեկը վերաբերում է ավելի թափանցիկ աշխատանքին, վիճակագրության հրապարակմանը:

«Եթե հիշում եք, անցյալ տարի դիտողություններից մեկը, որ այն էր, որ չնայած 2012 թվականի աշունն էր , այնուամենայնիվ 2011 թվականի հաշվետվությունը դեռևս հրապարակված չէր: Այսօր 2012 թվականի տարեկան հաշվետությունը տեղադրված է gnumner.am կայքում: Բացի դրանից, ցանկացած գնման գործընթաց, որ արդեն տեղի է ունեցել և ավատվել է: Դրա վերաբերյալ այսօր ամսվա կտրվածքով կարող եք գտնել ցանկացած գնման մրցույթի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն»,- նշեց Դավիթ Սարգսյանը:

 իրավաբան․net

 

 

 

Սույն  հրապարակումը պատրաստվել է  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել