1995 թ. կասեցված քրեական գործը վերսկսվել է

1995 թ. սեպտեմբերին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել սեպտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Սևանի շրջանային կապի հանգույցին պատկանող Սևան-Դդմաշեն հեռախոսային գծի Ծաղկունք-Դդմաշեն հատվածում տեղակայված 6 հեռագրասյուների գողության մասին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նշված գողությունը կատարելու կասկածանքով, օրերս բերման է ենթարկվել Ծաղկունք գյուղի բնակիչ, 1978 թ. ծնված Սերյոժա Գ.-ն, որը խոստովանական ցուցմունք է տվել, որ նշված 6 հեռագրասյուներն ինքը սղոցով կտրել ու տեղափոխել Ծաղկունք գյուղում գտնվող իրենց տան նկուղ:
1995 թ. կասեցված քրեական գործի վարույթը վերսկսվել է:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել