Մեղադրանք է առաջադրվել գողացված հեռախոսները՝ որպես նվեր ընդունելու համար

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Զինաիդա Վարդանյանի և Լիլիթ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Զինաիդա Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Լիլիթ Գրիգորյանից նվեր է ստացել ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված, զգալի չափ կազմող Սամսունգ և Դոռադո տեսակի բջջային հեռախոսներ, որոնց հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու հանգամանքը Զինաիդա Վարդանյանին նախապես հայտնի է եղել։

Լիլիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով Ն.Դումանի փողոցի X տանը գաղտնի հափշտակել է Ա. Ստեփանյանին պատկանող Սամսունգ, Դոռադո և Նոկիա տեսակների բջջային հեախոսներ՝ Ա. Ստեփանյանին պատճառելով զգալի չափի՝ 80.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել