Մարտի 13-ին` օրվա ընթացքում, և մարտի 13-ի լույս 14-ի գիշերը օպերատիվ-մարտավարական իրավիճակը եղել է հարաբերականորեն կայուն։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրություն էր տարածել այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 12-ի լույս 13-ի գիշերը գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:
«Այդ ապատեղեկատվությունը հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու հերթական փորձն է»,-նշվել էր հաղորդագրության մեջ։