Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնած՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 11-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը.
Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ 2022 թվականի մարտի 14-ից ազատել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»,-նշվում է հրամանագրում։
Վերջինս այս պաշտոնին նշանակվել էր փետրվարի 1-ին։