Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից:
«Այսօր, ժամը 10:35-ին ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից՝ մեջքի շրջանում վիրավորում է ստացել:
Ականը պայթել է տան բակում:
Վերջինս շտապ տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-ասվում է հաղորդագրության մեջ: