Տղան դանակներով այնքան է հարվածել, մինչև սպանել է հոր հետ արտամուսնական փոխահաբերությունների մեջ գտնվող կնոջը

2021 թվականի հունիսի 11-ին Կարեն Մ.-ն հոր՝ Արտակ Մ.-ի հետ պայմանավորվել է հաջորդ օրը միասին գնալ և մոր գերեզմանաքարի գումարի մի մասը վճարել այն վաճառողին։ Հունիսի 12-ի առավոտյան Կարեն Մ.-ն մի քանի անգամ զանգահարել է Արտակ Մ.-ին և հարցրել, թե երբ կարող են միասին գնալ և հանդիպել գերեզմանաքար վաճառողին, սակայն վերջինս ձգձգել է, և որդու հետ պայմանավորված ժամից ուշացել, որից էլ Կարեն Մ.-ն հասկացել է, որ հայրն այդ պահին գտնվել է Նունե Ն.-ի հետ:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Կարեն Մ.-ի ընկալմամբ մինչ այդ հոր կողմից իր և մոր հետ անհաշտ հարաբերությունները կապված են եղել Նունե Ն.-ի հետ ունեցած արտամուսնական փոխահաբերությունների հետ: Արտակ Մ.-ն տուն վերադառնալով վիճաբանել է հոր հետ՝ Նունե Ն.-ի հետ ժամանակ անցկացնելը մոր գերեզմանաքարի հարցը լուծելուց ավելի կարևորելու պատճառով։

Որից հետո Նունե Ն.-ին պատժելու նպատակով Կարեն Մ.-ն՝ իր հետ վերցնելով երկու դանակ, ավտոմեքենայով գնացել է վերջինիս տան մոտ, մուտքի բաց դռնից մտել խոհանոց, որտեղ հանդիպել է Նունե Ն.-ին և նրա հարսին՝ Ա. Հ.-ին, մանկահասակ երեխան գրկում: Կարեն Մ.-ն Ա. Հ.-ի ներկայությամբ, ձեռքին եղած դանակներով բազմաթիվ հարվածներ է հասցրել Նունե Ն.-ի մարմնի տարբեր մասերին (դեմքին, պարանոցին, ձախ նախաբազկին, աջ սրունքին թվով յոթ կտրած վերքերով, կրծքավանդակին, որովայնին, ձախ բազկին թվով տասնմեկ կտրած-ծակած չթափանցող վերքերով, պարանոցին, կրծքավանդակին թվով յոթ հատ կտրած-ծակած թափանցող վերքերով, աջ արտաքին քնային զարկերակի վնասումով, զույգ թոքերի կտրած-ծակած վնասվածքներով, աջ պլևրալ խոռոչում 500 զրամ, ձախ պլևրալ խոռոչում 200 զրամ հեղուկ արյան առկայությամբ և ներքին օրգանների խիստ արտահայտված սակավարյունությամբ մարմնական վնասվածքներ

Այդ ընթացքում Ա.Հ.-ն խոհանոցում առկա աթոռով մի քանի անգամ հարվածել է Կարեն Մ.-ի մեջքին՝ փորձելով այդ կերպ կանխել վերջինիս հանցավոր գործողությունները, սակայն նրան չի հաջողվել:

Կարեն Մ.-ն շարունակել է երկու դանակով հարվածներ հասցրել Նունե Ն.-ին և սպանել վերջինիս:

Գործը վարույթ է ընդունել 2022 թվականի փետրվարի 1-ին և մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանին:

Կարեն Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով (սպանություն՝ առանձին դաժանությամբ):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել