Պետական աջակցություն կտրամադրվի սահմանամերձ համայնքների բնակիչներին

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 1 155,205.8 հազար դրամ հատկացնել՝  ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման և բնակավայրերին աջակցություն տրամադրելու նպատակով: Գումարը կտրամադրվի Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, և Տավուշի մարզերի 23 սահմանամերձ համայնքների 81 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման համար:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Խոսքը սահմանամերձ և սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչներին կոմունալ ծախսերի և անշարժ գույքի  հարկի գծով որոշակի փոխհատուցում տալու մասին է։ Սանդղակները նախկինում գործել են, հիմա  հանգամանքների բերումով շահառուների թիվն ընդլայնվել է, և մենք ուղղակի լրացնում ենք, որպեսզի սահմանամերձ գյուղերում բնակվող մեր հայրենակիցներին աջակցենք կոմունալ ծախսերի գծով, ինչը կարևոր է նաև ընդհանուր այս գնաճային ֆոնի վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել