Պայքար ծխախոտի դեմ

Ինչպես գիտենք, ծխելը ՎՆԱՍԱԿԱՐ է առողջությանը:

Նշվածը նկատի ունենալով՝ Հայաստանում և առհասարակ աշխարհում իրականացվում է ծխախոտի դեմ պայքար: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում. մատակարարումների, պահանջարկի և վնասի նվազեցման ոլորտում մշակվում է ռազմավարության լայն շրջանակ, որն ուղղված է բնակչության առողջության բարելավմանը՝ ծխախոտային արտադրատեսակների վերացման կամ օգտագործման նվազեցման, ինչպես նաև բնակչության վրա ծխախոտի ծխի ազդեցության նվազեցման կամ վերացման միջոցով։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակում և իրականացնում է ծխախոտի ու ծխախոտային արտադրատեսակի օգտագործման և առողջության վերահսկման ու առողջ ապրելակերպի քարոզչությանն ուղղված՝ ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիր։

Տեղական ինքնակառավարման մարմինները, ելնելով պետական ծրագրից, կարող են մշակել և իրականացնել ծրագրեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել