Տարիներ առաջ ես ու գործընկերներս Բաքվում մասնակցել ենք «Եվրանեսթի» նիստին, բայց մեր գլուխները բարձր են եղել․ Նաիրա Զոհրաբյան

«Այսօր այստեղ նստած են բայրաքթարներով մեր որդիներին սպանածների եղբայրները, զարմիկները, ազգականները և հայրենակիցները: Մեզանից մի քանի քայլ այն կողմ նստած են մեր ռազմագերիներին գլխատածներն ու խոշտանգածները»․ այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց, որտեղ անցկացվում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը, ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, թե իր մոտ «դեժավյուի» զգացողություն կա, քանի որ տարիներ առաջ ինքն ու իր գործընկերները Բաքվում մասնակցել են «Եվրանեսթի» նիստին, բայց իրենց գլուխները բարձր են եղել։

«Ես այստեղ եմ՝ որպես «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ-ի նախագահ, «Եվրանեսթի» քաղաքական հանձնաժողովի երկար տարիների փոխնախագահ: Այն ժամանակ Իլհամ Ալիևը դիմեց մեզ՝ հայկական պատվիրակությանը և ասաց. «Ահա այստեղ նստած են ֆաշիստները, որոնք պղծել են իմ պապերի գերզմանները»: Այս արտահայտությունից հետո մելի մեջլիսը մենք 5 րոպեում վերածեցինք ես չգիտեմ թե ինչի. աղմուկ, աղաղակ, վանկարկումներ: Եթե մենք նույնիսկ Բաքվում ենք գտնվում, իրենք իրավունք չունեն վիրավորել արցախցուն և Արցախը:

Ես ֆրանսիացի իմ գործընկերներից ճշտել եմ, որ Արցախի այն 75 տոկոս տարածքից, որը գտնվում է Արբեջանի օկուպանտների ձեռքում, ամենօրյա աշխատանքային ռեժիմով ջնջվում են հայկականության բոլոր հետքերը: Ինձ նաև ասացին, որ Ղազաչենցոցում հայակականության որևէ հետք գրեթե չի մնացել»,- ասաց նա:

Անդրադառնալով «Եվրանեսթի» նիստին, Զոհրաբյանն ասաց, որ համալիրի տարածք գալուց առաջ լսելի է եղել Ադրբեջանի պատվիրակի հերթկան ստերը, թե իրենց մոտ այլևս ռազմագերիներ չկան, և նրանք, ովքեր Բաքվի բանտերում են՝ ընդամենը օրինախախտներ են:

«Խոսելով մշակութային ժառանգության մասին, նա ասում էր, որ իրենք բաց են միջազգային հանրության առաջ և կողմ են երկխոսության ճանապարհով յուաքանչյուր ազգի մշակույթն ու ինքնությունը պահպանելու համար: Եթե ես կարողանայի մտնել ներս՝ ես կթքեի Ադրբեջանի պատվիրակի երեսին, որովհետև նա ստում է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ փեռտրվարի 22-ին, Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստը, որին մասնակցում են նաև Ադրբեջանի պատվիրակները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել